Apple-ը ստեղծում է Apple Watch ժամացույցը, որը iPhone-ի հետ միացման կարիք չի ունենա։
Bloomberg-ի փոխանցմամբ, նոր iWatch-ն ուղղակի միանալու է LTE բջջային ցանցերին։
Ընկերությունն արդեն բանակցում է ամերիկյան ու եվրոպական փրովայդերների հետ՝ այս տարի ժամացույցը ներկայացնելու մասին։
Ներդրողներին իր վերջին ուղերձի ժամանակ Apple-ի ղեկավար Թիմ Կուկն ասել էր, որ ընկերության ժամացույցները եղել են ամենաշատ վաճառված սմարթ- ժամացույցները։




























