Ռուսաստանն ու Իրանը նախնակա նպայմանավորվածություն են ձեռք բերել ուժեղացնել ռազմատեխնիկական համագործակցությունը՝ ԱՄՆ կողմից երկու երկրների նկատմամբ պատժամիջոցների սահմանման կապակցությամբ, հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը՝ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի աշխատակազմից։
Ռոգոզինը այսօր Իրան է մեկնում, որպեսզի հանդիպի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանի հետ ու քննարկի այդ թվում ռուսական սպառազինումների նոր մատակարարումները։
Նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ նա կղեկավարի ռուսական պատվիրակությունը՝ նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողության ժամանակ։ «Ռոգոզինի ղեկավարած պատվիրակությունը մշակելու է նոր պայմանավորվածություններ կնքելու հնարավորությունը»,- հայտնել է աղբյուրը։




























