Reddit լլրատվական հարթակին հաջողվել է 200 մլն դոլարի ներդրումներ գրավել։ Հիմա ընկերությունը գնահատվում է 1․8 մլրդ դոլար։ Այս մասին հայտնում է Recode պորտալը՝ վկայակոչելով ընկերության հիմնադիրներից մեկին՝ Սթիվ Հաֆֆմանին։

Ներդրողներ են դարձել Սիլիկոնյան հովտի մի քանի հայտնի ընկերություններ, այդ թվում Andreessen Horowitz, Sequoia Capital, Vy Capital, Fidelity ընկերությունները, նաեւ ձեռներեցներ Սեմ Ալթմանը (Y Combinator) ու Ռոն Քոնվեյը (SV Angel)-ը ։

Reddit -ը հիմնվել է 2005-ին Սթիվ Հաֆֆմանի ու Ալեքսիս Օհանյանի կողմից։ Ընկերության շտաբ բնակարանը Սան Ֆրանցիսկոյում է գտնվում։