Դեկտեմբերի 3-ին Հայաստանում Շվեյցարիայի նորանշանակ դեսպան Գյունթեր Բեխլերը (նստավայրը` Թբիլիսի) իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով դեսպան Բեխլերին Հայաստանում նշանակվելու կապակցությամբ` նախարար Նալբանդյանը վստահություն է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի եւ Շվեյցարիայի համագործակցությանը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:





























