Հուլիսի 30-ից օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում է Արցախ Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը։ Նշված ժամանակահատվածում, բացի հրաձգային տարբեր զինատեսակներից, հակառակորդը կիրառել է նաև 60 մմ ականանետեր, ընդհանուր առմամբ հրադադարի պահպանման ռեժիմը խախտելով ավելի քան 110 անգամ:
Վերջին մեկ շաբաթում շփման գծում հարաբերական հանգիստ է եղել
Թեմա




























