Ուրախ ենք, որ հայկական ՏՏ ընկերությունները հնարավորություն ունեն ներկայանալ Դուբայի եւ Լոնդոնի խոշորագույն ցուցահանդեսներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Zangi ընկերությունը, որը մասնակցելու է Դուբայի GITEX եւ Լոնդոնի Capacity Europe ցուցահանդեսներին, լավ օրինակ է մյուսների համար:
«Շատ ուրախ ենք Բարսելոնայի Mobile World Congress կոնգրեսից հետո ընկերության արձանագրած հաջողությունների համար: Հույս ունենք, որ մյուս ընկերությունները նույնպես կմասնակցեն նման ցուցահանդեսների, որտեղ կգրավեն ամբողջ աշխարհից օգտատերերի եւ պատվիրատուների ուշադրությունը»,- հավելեց նախարարը:



























