Երեւանում դեկտեմբերի 1-2-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջեւ հյուպատոսական յոթերորդ համատեղ նիստը: Նիստի ընթացքում քննարկվեցին վիզաների, իրավական, հասարակական եւ արարողակարգային հարցեր: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Նիստի արդյունքում երկու երկրների արտգործնախարարությունների հյուպատոսական վարչությունների ղեկավարները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: Նիստին ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության, «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացուցիչների հետ միասին մասնակցեց նաեւ ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետի տեղակալը:
Հանդիպումներ են կազմակերպվել նաեւ իրանական պատվիրակության եւ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասերյանի, ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի, ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների միջեւ:





























