Իրանի մայրաքաղաքի հարավային արվարաձաններից մեկում գտնվող ռազմաբազայում իրանցի զինծառայողներից մեկը կրակ է բացել ծառայակիցների ուղղությամբ։ Դրա հետեւանքով չորս զինվոր է զոհվել, ութը վիրավորվել են։ Այս մասին հաղորդում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով ռազմական հրամանատարության հայտարարությունը։

Նշվում է, որ, ամենայն հավանականությամբ, նման վարքագծի պատճառ են դարձել «զինվորի հոգեբանական խնդիրները, որն անսպասելիորեն կրակ է բացել իր ընկերների ուղղությամբ»։

Միջադեպի մանրամասները չեն նշվում։