Սեպտեմբերի 24-ին Բուլղարիայի հարավ-արեւելքում գտնվող Յամբոլ քաղաքում կօծեն հայկական նոր եկեղեցին։ Այս մասին հաղորդում է բուլղարական БTA գործակալությունը։

«Սուրբ Հակոբ» տաճարը կառուցել են տասը տարի՝ մասնավոր նվիրատվություններից ստացված միջոցներով։ Տաճարը կառուցված է հայկական միջնադարյան ճարտարապետության ավանդույթներով։ Օծմանը կժամանի Հայ առաքելական եկեղեցու ռուսական Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը։

Յամբոլում շուրջ 200 հայեր են բնակվում։