Ցանցահենները, որոնք կոտրել են HBO ալիքի ցանցը, համացանցում հղում են հրապարակել հեռուստաալիքի ներքին փաստաթղթերին, այդ թվում՝ «Գահերի խաղ»-ի մյուս մասի սցենարը եւ ղեկավարներից մեկի անձնական նամակագրությունը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Hollywood Reporter պարբերականը։

Ցանցահենները տեսաուղերձ են հղել HBO-ի տնօրեն Ռիչարդ Փլեֆերին, որտեղ հեռուստաալիքից գումար են պահանջում, սակայն կոնկրետ թիվը չի նշվում։ Նրանք հայտարարել են, որ HBO-ն կոտրելու համար իրենց 6 ամիս է անհաժեշտ եղել։ 

Գաղտնազերծված փաստաթղթերի թվում է նաեւ «Գահերի խաղ»-ի քասթինգների մասին տեղեկությունը, ինչպես նաեւ դրվագի մանրամասն բովանդակությունը, որը պետք է հեռարձակվի օգոստոսի 13-ին։