Արթիկում խրամուղում հրթիռի նմանվող առարկաներ են հայտնաբերվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեկտեմբերի 2-ին, ժամը 13.15-ին, «Ջրմուղկոյուղի» ՓԲԸ Արթիկի մասնաճյուղի էքսկավատորավարից ոստիկանության Արթիկի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի Տուֆագործների փողոցում խողովակները փոխելու նպատակով խրամուղի փորելիս հայտնաբերվել է արկի նմանվող 2 առարկա:

Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է թեւավոր հրթիռի նմանվող 2 առարկա:

Դեպքի վայր են կանչվել ականազերծողներ:

Կատարվում է հետաքննություն: