MegaBots ընկերությունն առաջին անգամ ներկայացրել է հսկայական Eagle Prime մարտական ռոբոտը։ Այն նման մեքենաների «մենամարտում» կներկայացնի ԱՄՆ-ն, փոխանցում է Lenta-ն։

Ռոբոտը կառավարելու համար երկու մարդ է անհրաժեշտ, որոնք կտեղակայվեն խցիկում։ Ստեղծողների խոսքով՝ ռոբոտը կշռում է ավելի քան 12 տոննա, իսկ բարձրությունը շուրջ 5 մետր է։ Eagle Prime-ն ունի V-աձեւ ութ մխոցով շարժիչ՝ 430 ձիաուժ հզորությամբ։ 

ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի ներկայացուցիչների միջեւ առաջին «մենամարտը» տեղի կունենա օգոստոսին։