Դեկտեմբերի 2-ին, ժամը 12.30-ին, ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ-ի եւ Արմավիրի մարզային վարչության ծառայողները Բագրատաշենի մաքսային անցակետից բերման են ենթարկել 52-ամյա Անահիտ Վ.-ին, ով 2007 թ. հունվարի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով, այն է՝ «Շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ»:
Անահիտ Վ.-ն կալանավորված է:




























