Երեւանը շահագրգռված է Շվեցարիայի հետ հարաբերությունների զարգացմամբ, ուրբաթ Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Գյունթեր Բեխլերից հավատարմագրեր ընդունելիս՝ ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը  շնորհավորել է դեսպանին եւ ընդգծել, որ մեր երկիրը շահագրգռված է Շվեյցարիայի Համադաշնության հետ հարաբերությունները զարգացնելու գործում, ինչին զգալիորեն կարող է նպաստել երկու երկրների միջեւ վերջին շրջանում ձեւավորված ակտիվ երկխոսությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի կառավարությանը` մեր երկրին ցուցաբերած օժանդակության ու Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաեւ հայկական համայնքի կենսագործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծման համար:

Երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերից բացի, զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին:

Դեսպան Գյունթեր Բեխլերն ընդգծել է, որ Շվեյցարիան շարունակելու է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանն ուղղված ջանքերը: