Ղարաբաղյան հարցով բանակցային գործընթացը կակտիվանա այս տարվա աշնանը: Օգոստոսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Փորձագետի կարծիքով, եթե հաշվի առնենք վերջին շրջանում ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը, կարելի է ենթադրել, որ ամերիկացիները կփորձեն ավելի նախաձեռնող լինել ղարաբաղյան հակամարտության գործընթացում՝ փորձելով հետեւել Ռուսաստանի օրինակին:

«Սակայն ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործում դա սկզբունքային նշանակություն չի ունենա»,- ընդգծեց Սաֆրաստյանը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը շահագրգռված չեն Արցախում ռազմական գործողությունների վերսկսմամբ: