Microsoft –ի աշխատակիցները ստեղծել են չաթ բոթ,որը պետք է սեքս ծառայությունների վաճառքի հարթակներում հայտնաբերի պոտենցիալ հաճախորդներին, հայտնում է Wired-ը։
Մշակողները թաքցրել են չաթ բոթին կեղծ սեքս հայտարարությունների ներքո ու սովորեցրել խոսակցություն վարել։ Ռոբոտը կարող է զրուցակցի հետ քննարկել չափանիշներ, որոնցով հետաքրքրվում են պոտենցիալ հաճախորդները՝ սեքս ստրուկի ենթադրյալ տարիքը, կազմվածքի տեսակը, որոշակի ֆետիշների վրա մասնագիտացումը։
Բայց հենց զրուցակիցը անցնում է որոշակի գնման քննարկմանը, բոթը նրան զեկուցում է գործողությունների անօրինականության մասին։
«Սեքս ստրուկի գնումը ապօրինի է ու կարող է լուրջ վնաս հասցնել զոհին, նաեւ նպաստում է մարդկանց առեւտրի զարգացմանը»,- հայտնում է բոթը։
Խոսակցության մասին տվյալները փոխանցվում են իրավապահ մարմիններին։
Այսպիսով մշակողները մտադիր են դադարեցնել սեքս ստրուկների առեւտրի ապօրինի շուկայի աճը։ ԱՄՆ-ում ազգային թեժ գծի տվյալներով, 2016-ին գրանցվել է ավելի քան հինգ հազար բողոք՝ առեւանգված մարդկանց հանդեպ բռնի գործողություններից, բայց մեծամասամբ զոհերը առայսօր վախենում են հայտնել տեղի ունեցածի մասին։




























