Google ընկերությունն աշխատանքից հեռացրել է աշխատակցին, որը ղեկավարությանը աղմկահարույց ծառայողական գրություն էր գրել «ընկերության գենդերային կազմի մասին»։ Այդ գրությունը հանգստյան օրերին տարածվել էր սոցցանցերում ու առաջացրել վրվոդմունքի ալիք, հայտնում է BBC-ն։

Գրության մեջ, մասնավորապես, նշված էր, որ Google-ում ավելի քիչ կանայք, քան տղամարդիկ են աշխատում կենսաբանական տարբերությունների պատճառով։  Այդ հաշվետվության տեքստը հակասում է ընկերության վարքագծային նորմերին, գրել է գլխավոր տնօրեն Սունդար Պիչաին ընկերության աշխատակիցներին ուղղված նամակում։

Նա նաեւ հայտնել է, որ աշխատակիցը, որի անունը չեն հայտնում, ազատվել է աշխատանքից ։ Ամերիկյան լրատվամիջոցները, չնայած, հայտնել են աշխատակցի անունը՝ Ջեյմս Դեյմոր։

Հետագայում Դեյմորը կապվել է  « Ռոյթեր» գործակալության հետ ու հաստատել, որ իրեն հեռացրել են աշխատանքից «գենդերային կարծրատիպեր տարածելու համար»։ Նա նաեւ հավելել է, որ մտադիր է դատի տալ ընկերությանը։

Ընկերության գենդերային կազմի մասին հաշվետվությունը պարունակում էր արտահայտություն այն մասին , որ «տղամարդկանց ու կանանց հնարավորությունները մասնակիորեն տարբերվում են կենսաբանական պատճառներով, ու այդ տարբերությունները կարող են բացատրել, թե ինչու տեխնոլոգիական ոլորտում ու ղեկավարությունում կանայք հավասար չափով չեն ներկայացված։ «Մենք պետք է դադարենք սեռերի միջեւ տարբերությունները որպես սեքսիզմ ընկալել»,- ասվում է գրության մեջ, որը առաջացրել էր վրդովմունքի փոթորիկ։