Որոնողական Yahoo! Կայքը հրապարակել է 2010 թվականին ամենաշատ ինտերնետ-հարցումների ցանկը: Առաջին եւ երկրորդ տեղերում եղել են քաղաքական եւ սպորտային իրադարձությունների որոնումները` նավթի արտահոսքը Մեքսիկական ծոցում եւ ՀԱՀ-ում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:
Սակայն մարդիկ շարունակում են հետաքրքրվել աստղերի կյանքով: Ըստ այդմ, ցանկի երրորդ հորիզոնականում հայտնվել է փոփ-սենսացիա Մայլի Սայրուսը: 4-րդ եւ 5-րդ տեղերում հայտնվել են համապատասխանաբար, հայազգի վագրուհի Քիմ Քարդաշյանը եւ երգչուհի Lady GaGa-ն:
Լավագույն տասնյակը եզրափակում է Բրիթնի Սփիրսը:
6-րդ տեղում հայտնվել է նոր iPhone-ը:
Ինչ վերաբերում է ամենից շատ տրվող հարցերին, ապա այս տարի առաջին տեղում հայտնվել է հետեւյալ հարցը. «Ինչպես կապել փողկապը»:
Օգտագործողները հետաքրքրվել են նաեւ, թե «ինչպե՞ս նիհարել» կամ «Ինչպե՞ս գրել ռեզյումե»:





























