Ամերիկացի լրագրող ու բջջային սարքերի հարցերով տեսաբան Էվան Բլասը իր Twitter-ում հրապարակել է լուսանկար, որտեղ պատկերված է մի սարք, որը համապատասխանում է iPhone 8-ի նկարագրությանը։ Սմարթֆոնը,ինչպես եւ ենթադրվում էր, չունի «տուն» կոճակ, ինչն ավելացնում է էկրանի մակերեսը, հայտնում է «Կոմերսանտը»։

 Մեծացած էկրանով մոդելը, ինչպես եւ ակնկալվում է, պետք է ներկայացվի այս տարի, առաջին iPhone-ի թողարկումից մեկ տասնամյակ հետո։ Սակայն, Financial Times-ը գրում էր, որ հեռախոսի շնորհանդեսը կարող է հետաձգվել դրա մասերի՝ մասնավորապես օրգանական լուսադիոդներից պատրաստված անշրջանակ դիսփլեյի մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով։