ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեկտեմբերի 3-ին անսպասելի այցով ժամանել է Աֆղանստան, հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը»:

Գործակալության տվյալներով, Օբաման գտնվում է Քաբուլի արվարձանում գտնվող ռազմակայանում: Սպասվում էր, որ նա կհանդիպի Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ, բայց երկրի մայրաքաղաք ԱՄՆ նախագահի այցելությունը չեղյալ է համարվել` վատ եղանակի պատճառով:

Նախատեսվում է, որ Օբաման Քարզայի հետ տեսակոնֆերանս կկազմակերպեն: Ամենայն հավանականությամբ, Օբամայի այցելությունը կերկարաձգվի: