Հյուսիսային Կորեան կբախվի կրակի ու բարկության, որն աշխարհը երբեք չի տեսել, եթե նորից սպառնա ԱՄՆ-ին։ Այս մասին հայտնե լ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է Reuters-ը։

«Հյուսիսային Կորեան ավելի լավ է չսպառնա Միացյալ Նահանգներին։ Նրանք կբախվեն կրակի ու կատաղության, որը աշխարհը երբեւէ չի տեսել։ Փհենյանը սպառնալիքներ է շաղ տալիս․․․ Ու ես ասում եմ, որ նրանք կբախվեն կրակի,, կատաղության ու բացահայտ ուժի, որն աշխարհը դեռ երբեք չի տեսել»,- ասել է Թրամփը։