ՆԱՍԱ-ի մասնագետները հայտարարել են հերթական հայտնագործության մասին: Կալիֆորնիայի լճի հատակին հայտնաբերվել է ունիկալ բակտերիա: Նրա մոլեկուլում կենդանի օրգանիզմների հիմնական տարրերից մեկի` ֆոսֆորի փոխարեն մկնդեղ է: Մինչ օրս այլմոլորակային կյանքի ձեւերի այլընտրանքային բիոքիմիական կառուցվածքի կոնցեպցիան գիտական ֆանտաստիկայի ոլորտից էր: ՆԱՍԱ-ի մասնագետների հայտնագործությունը հիմք է տալիս ոչ երկրային կյանքի փնտրտուքների համար, հաղորդում է BFM.ru-ն:
Սակայն, ռուս գիտնականները ՆԱՍԱ-ի հայտարարություններն անվանել են «հորինված սենսացիա»:
ՌԴ գիտությունների ակադեմիայի բժշկա-կենսաբանական հետազոտությունների ինստիտուտի ներկայացուցիչները հայտարարել են, որ ամերիկացի գիտնականների բացահայտումը ոչ մի հիմք չունի, հաղորդում է «Մայակ» ռադիոկայանը:




























