«Արմենիա» ՀԲԿ դիագնոստիկայի մոտ օգոստոսի 8-ին տղամարդու դիակ է հայտնաբերվել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, NEWS.am-ին հայտնեց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը. «Օգոստոսի 8-ին, ժամը 19:10-ին քաղաքացին ահազանգել է, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի դիագնոստիկայի մոտ  60-65 տարեկան տղամարդու դի կա»:

Մահացած տղամարդու ինքնությունը դեռ պարզ չէ: Նշանակավել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: