ԱՄՆ-ի պատենտների եւ ապրանքանիշերի բյուրոն օգոստոսի 8-ին հրապարակել է Apple-ի հաստատված դիմումը՝ iPod nano կաղապարում սմարթֆոնները գրանցելու վերաբերյալ։ Patently Apple պարբերականը սարքավորումը iPhone nano է անվանում, փոխանցում է Lenta-ն։
Դիմումը տրվել է 2007 թվականին։ Փաստաթղթում ներկայացված են սարքավորման սխեմայի պատկերները, ինչպես նաեւ հակիրճ տեղեկություն դրա մասին։ Նկարագրվում է նաեւ 3D Touch տեխնոլոգիայի աշխատանքի սկզբունքը, որն առկա է միայն 2016 թվականին թողարկված iPhone 6s-ում։
«Մակերեսներից մեկը սենսորային է եւ զգայուն է ուժի նկատմամբ, որի միջոցով օգտատերը տվյալներ է մուտքագրում։ Երկրորդ մակերեսին արտացոլվում է անհրաժեշտ տեղեկությունը»,- ասվում է փաստաթղթում։




























