Ալաբինո հրաձգարանում անցկացվում է «Բանակային միջազգային ուժեր 2017» մրցույթի «Տանկային բիաթլոն»-ի կիսաեզրափակիչը, որին մասնակցում են Հայաստանը, Ղազախստանը, Բելառուսն ու Մոնղոլիան, փոխանցում է «Զվեզդա»-ն։
Հիշեցնենք, որ առաջին կիսաեզրափակիչում առաջին տեղը զբաղեցրել է Ռուսաստանը՝ շրջանցելով Ադրբեջանին, Ղրղզստանին եւ Սերբիային։
Մրցույթն այս տարի ավելի քան 1200 զինծառայողի է հավաքել 22 երկրից, որոնք մասնակցում են 28 մրցության։




























