Իրանի նախագահ Հասան Ռոհանին Շահինդոհթա Մոլավերդիին նշանակել է նախագահի՝ քաղաքացիական իրավունքների օգնականի պաշտոնում, փոխանցում է IRNA-ն։

Շրջակա միջավայրի պաշտպանության նախկին ղեկավար Մասումե Էմբթեքարին նա նշանակել է Իրանի՝ կանանց ու ընտանիքի հարցերով փոխնախագահի պաշտոնում։

Լայա Ջոնեյդին իրավական հարցերով Իրանի նոր փոխնախագահն է։

Խորհրդարանական հարցերով նախագահի տեղակալը երեկ նախարարների նոր կաբինետում պաշտոնների 17 թեկնածուներին ներկայացրել է Մեջլիսին (Իրանի խորհրդարանին)։