Թուրքիայի Սիվասի դպրոցներից մեկի աշակերտուհիների ծեծկռտուքի տեսագրությունը հայտնվել է թուրքական կայքերում։

Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ Սիվասի դպրոցներից մեկի բակում աշակերտուհիները հավաքվում են հաշիվներ պարզելու, որի ընթացքում սկսվում է ծեծկռտուքը։

Տեսանյութում երեւում է, որ աղջիկներից 3-ը ծեծում են իրենց ընկերուհուն։ Իսկ հեռվում կանգնածներից մեկը նկարահանել ու տեղադրել է համացանց։