Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` դեկտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել աշխարհահռչակ իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի համերգին, ով Հայաստանում է գտնվում «Երեւանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ «Երեւանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնը անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:





























