Մասնագետները պարզել են, որ չինական ուղեծրային կայանը կսկսի ընկնել Երկրի վրա 2018-ի սկզբին։ Այն շարժվում է օրական 160 մետր արագությամբ, փոխանցում է Oane-ը։
2011-ի աշնանը չինացի գիտնականները տիեզերք են ուղարկել տիեզերանավ։ Սակայն անցած տարվա գարնանը սարքի հետ կապը կորել է։ Փորձագետները, կայանի տեղաշարժին հետեւելով, հայտնում են, որ հիմա այն գտնվում է ծովի մակարդակից 348 կմ բարձրության վրա։ Aerospace Corporation-ի աշխատակիցները բացատրել են, որ հաշվի առնելով կայանի տեղաշարժման արագությունը՝ այն կարող է մի քանի ամիս ուշացումով ընկնել Երկրի վրա։
Չինացի մշակողները մտադիր չեն ուղեծրային կայանի հետ կապված փրկարարական գործողություններ իրականացնել ։ Բացի այդ՝ հայտնվել է տեղեկություն այն մասին, որ Երկրի ուղեծրի վրա հիմա շարունակում է աշխատել նոր սարք՝ Tiangong-2 անվանումով, որին չինացի մասնագետներն են հետեւում։




























