Այսօր` դեկտեմբերի 3-ին, ժամը 22:30-ի սահմաններում Իսակովի պողոտայի վրա (ԱՄՆ դեսպանատան մոտ) «Մերսեդես E-420» մակնիշի 03 ՍՕ 046  համարանիշի  ավտոմեքենայի վարորդը, հավանաբար, չկարողանալով կառավարել մեքենան, բախվել է ծառին եւ շրջվել:

Վարորդն ու ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` Երեւանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաեւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը, ով տեղազննման աշխատանքներ կատարելուց հետո մեկնեց հիվանդանոց, որպեսզի ճշտի վարորդի եւ ուղեւորի տվյալները:

Վարորդը 26-ամյա Հրաչյա Գեւորգի Հովհաննիսյանն է:

Վթարված ամվտոմեքենան քարշակի օգնությամբ տեղափոխվել է ՃՈ տուգանային հրապարակ:

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի