Այսօր, դեկտեմբերի 3-ին Թուրքիայի Անթաքիա քաղաքում տեղի ունեցավ շախմատի կանանց աշխարհի անհատական առաջնության բացման հանդիսավոր արարողությունը:

Առաջին տուրը կմեկնարկի վաղը, դեկտեմբերի 4-ին, Երեւանի ժամանակով 17:00-ին: Նոկաուտ մրցակարգով մրցաշարի առաջին շրջանի` 1/32 եզրափակիչի 64 մասնակիցների մեջ են նաեւ Հայաստանի ներկայացուցիչներ Լիլիթ Մկրտչյանը եւ Էլինա Դանիելյանը: Առաջնության բոլոր մասնակիցները`  http://wwcc2010.tsf.org.tr/en/players:

Էլինա Դանիելյանի առաջին մրցակիցը կլինի ռուսաստանցի Տատյանա Շադրինան, Լիլիթ Մկրտչյանինը` չինացի Ցզյան Սյաովեն:

Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենյուկը: Աշխարհի չեմպիոնը հայտնի կդառնա դեկտեմբերի 24-ին: