Մախաչկալայում սպանվել է Դաղստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահը՝ մարզիկ եւ մարզիչ Ջաբրաիլ Բարկալաեւը:

Ինչպես հաղորդում է «Մայակ» ռադիոկայանը, մարզիչին գնդակահարել են երեկոյան, Մախաչկալայի «Սպարտակ» մարզահամալիրից դուրս գալու պահին:

Ըստ «ՌԻԱ նովոստիի», նախնական տվյալներով, երկու անհայտ հանցագործներ ատրճարակից կարկ են բացել նրա վրա: Ստացված վնասվածքներից Բարկալաեւը տեղում մահացել է:

Նա Ռուսաստանի ձյուդոյի վաստակավոր մարզիչ էր: Բարկալաեւի հայրը նույնպես Դաղստանում հայտնի ձյուդոյիստ է եղել: