Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի եւ Ռութերսի համալսարանի հետազոտողները հայտարարել են, որ Լուսնի հին մագնիսական դաշտը նման է եղել Երկրի մագնիսական դաշտին։ Գիտնականներին հաջողվել է պարզել, որ արբանյակի մագնիսականությունը տեւել է մեկ միլիարդ տարի՝ ավելի, քան համարվում էր նախկինում։ Այս մասին հաղորդում է Science Advances պարբերականը։
Դա պարզելու համար վելուծել են լուսնային փոշին, որը բերվել է «Ապոլոն 15»-ի առաքելության ժամանակ։ Դրա շնորհիվ հաջողվեց պարզել մեխանիզմները, որոնք գործի են դրել մագնիսական դաշտը։
Նախկինում Լուսինն ավելի մոտ էր Երկրին՝ այդ պատճառով Երկրի ձգողականությունը գործի էր դնում արբանյակի ընդերքը, միջուկի շարժ էր տեղի ունենում։ Այդ գործընթացն աջակցում էր մագնիսային դաշտի գործողությանը։
Սակայն ժամանակի ընթացքում Լուսնի հեռավորությունը մեծացավ։ Դա հանգեցրեց արբանյակի միջուկի սառչելուն։




























