Facebook–ը ազդարարել է Watch ծառայության թողարկումը, որը կփոխարինի տեսագրության ընթացիկ էջին։ Այս մասին ասվում է սոցկայքի պաշտոնական բլոգում, փոխանցում է Gazeta–ն։

Watch–ը թույլ կտա դիտել տեսանյութեր եւ առանձին շոուներ, որոնք հովանավորում է Facebook–ը, ինչպես նաեւ թույլ կտա շփվել ընկերների հետ դիտելու ընթացքում, մեկնաբանել եւ մասնակցել քննարկումներին։ Սոցկայքը ենթադրում է,որ հենց առցանց տեսագրությանը հավելված բաղադրիչը, Facebook–ին կօգնի շրջանցել այնպիսի մրցակիցների, ինչպես  YouTube–ն ու Netflix–ն են։