Հնդկաստանի քաղաքացիներն անօրինական մուտք են գործել Հայաստանի Հանրապեըություն: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել Հնդկաստանի 2 եւ Հայաստանի 1 քաղաքացու:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ըստ մեղադրանքի՝ Վարինդեր Սինգհին շահադիտական նպատակներով կազմակերպել է Հնդկաստանի քաղաքացիների անօրինական միգրացիան դեպի Հայաստան: Նրան այդ հարցում օգնել են Ջագջիթ Սինղին եւ Աննա Էլոյանը՝ կեղծ փաստաթղթեր տրամադրելով:

Երեքն էլ ստորագրությամբ ազատ են արձակվել:

Գործը քննվելու է մայրաքաղաքի դատարաններից մեկում: