Հոկտեմբերի 12-ին 15-30 մ տրամագծով աստղակերպ է անցնելու Երկրի մոտով, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նշում են, որ տիեզերական մարմնի հետագիծը անցնելու է մեր մոլորակից 44 հազար կմ հեռավորության վրա, դրա համար էլ այն վտանգ չի ներկայացնում մարդկանց համար։ Միաժամանակ այդ հեռավորությունը բավականին մոտ է լինելու գեոստացիոնար արբանյակներից։

Ատղակերպն ունի 2012 TC4 գրանցման համարը։ Այն հայտնաբերվել է 2012-ին, բայց մոտ հինգ տարի դրան հետեւելն անհնար է եղել։ Միայն վերջերս է այն նորից հայտնաբերվել VLT հեռադիտակի միջոցով, որը Չիլիում է տեղադրված։

Երկրից այդքան մոտ հեռավորության վրա աստղակերպի թռիչքը գիտնականներին  հնարավորություն կտա հետեւել դրան, հեռակա որոշել դրա կազմը, նաեւ պարզել՝ արդյոք այն պտտվում է թռիչքի ժամանակ։