Մեկնարկել է բրիտանական Vertu արտադրողի սմարթֆոնների վաճառքը զեղչված գներով։ Բոլոր ցանկացողները կարող են զեղչով գնել այդ շքեղ հեռախոսներն ընկերության գլխավոր արտադրամասի փակումից հետո, հայտնում է he Next Web-ը։
Vertu հեռախոսների գները մի քանի անգամ նվազեցվել են, ու այն հիմա վաճառքի է դրվել BidSpotter աճուրդում։ Ոսկյա կորպուսով ու ալիգատորի կաշվով Vertu Signature մոդելը նախկին 19 հազար դոլարի փոխարեն հիմա վաճառվում է 1․5 հազար դոլարով։
Որոշ մոդելներ հավաքածուներով են վաճառվում։ Օրինակ 105 կուլտային հեռախոսներից կազմված հավաքածուն արժե 25 հազար դոլար, այսինքն յուրաքանչյուր հեռախոսը՝ 250 դոլար։




























