Ավտոմեքենայից գողության փորձ կատարելու մեջ կասկածվողը բերման ենթարկվելիս կոտրել է ապակեպատ դուռն ու վնասել օպերլիազորի:
Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ օգոստոսի 7-ին ոստիկանները հայտնաբերել են գարնանը մայրաքաղաքի կենտրոնից հեռակառավարվող վահանակի միջոցով մեքենաների դռները բացած եւ գողություն կատարած Խաչատուր Հովսեփյանին եւ Մովսես Ղարիբյանին: Սրճարանից բերման ենթարկելիս՝ Ղարիբյանը կոտրել էր ապակեպատ դուռն ու վնասել օպերլիազորի:
Կատարվում է քննություն:











