Facebook-ը, Instagram-ն ու Amazon Kindle-ը նորից հայտնվել են հիշողության սպառման ամենաբարձր մակարդակ ունեցող հավելվածների ցանկում։ Այս մասին ասվում է Avast ընկերության Android App Performance & Trend Report հաշվետվության մեջ, փոխանցում է Gazeta.
20 «ամենաագահ» հավելվածների ցանկում հայտնվել են նաեւ նորեկներ, այդ թվում երեքը Google-ից՝ Play Music-ը, Talkback-ը ու Docs-ը։ Դրանցից առաջին տասնյակում են հայտնվել մեսենջերները՝ ChatON, Google Hangouts-ը ու LINE-ը։
Այս եռամսյակում «լավագույն արդիականացում» մրցանակը բաժին է ընկել լուսանկարների ու տեսահաղորդագրությունների փոխանակման Snapchat ծառայությանը,Facebook-ին ու Spotify երաժշտական սրիմինգային ծառայությանը։
Վարկանիշը կազմելիս հաշվի են առել մարտկոցի լիցքավորման մակարդակի, ազատ հիշողության վրա հավելվածի ազդեցությունը ու բջջային ինտերնետի գործածումը։




























