Շարլոթսվիլում բողոքի ակցիայի մասնակիցների բազմության մեջ մխրճված ավտոմեքենայի վարորդին սպանության մեղադրանք է առաջադրվել։

Ոստիկանությունը եւս երեք տղամարդու է ձերբակալել, որոնք մեղադրվում են հասարակական կարգը խախտելու, հարձակման եւ զենք կրելու մեջ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի սպիտակամորթ ազգայնականների բողոքի ակցիայի ժամանակ ավտոմեքենան բազմության մեջ է մխրճվել։ Զոհվել է 32-ամյա մի կին։ Եվս 20 մարդ վիրավորվել է։

Զոհվել են նաեւ երկու ոստիկաններ, որոնք ուղղաթիռով դեպքի վայր են շտապել․ ուղղաթիռը կործանվել է։

Քաղաքում արտակարգ դրություն է սահմանվել։