Չինացի գիտնականները ստեղծել են ճկուն մարտկոց, որն  աշխատում է աղի հեղուկներով, այդ թվում քրտինքով, արցունքով ու մեզով, հայտնում է Chem ամսագիրը։

Հիմա իմպլանտացիայի համար նախատեսված բժշկական սարքավորումներում օգտագործվում են պինդ մարտկոցներ, իսկ գոյություն ունեցող ճկուն մարտկոցները պարունակում են բռնկվող կամ թունավոր էլեկտրոլիտներ, որոնք վտանգավոր են հիվանդի համար։

Գիտնականները ստեղծել են մարտկոցի երկու տեսակ։ Մեկը բազմաշերտ ժապավենի տեսքով է, ներսում էլեկտրոդներ, մյուսը՝ նանոխողովակների տեսքով։ Նոր մարտկոցի համար էլեկտրոլիտի դեր է կատարելու նատրիումի սուլֆատը, բայց ստեղծողները նշում են, որ այն կկարողանա աշխատել նույնիսկ աղի ջրով կամ աղի կենսաբանական հեղուկներով։

Մշակողները հույս ունեն, որ նոր մարտկոցները հարմար բժշկական սարքերի համար։