Forbes-ի խմբագիր Գորդոն Քելին հրապարակել է iPhone 8-ի նոր լուսանկարները։ Նրա խոսքով՝ դա ամենամանրակրկիտ նախատիպն է առայսօր ներկայացվածների շարքում, հայտնում է Lenta-ն։

«Ես կարող եմ հաստատել, որ սա iPhone 8-ի վերջնական դիզայնն է,- գրում է Քելին,- Ի տարբերություն բազմաթիվ մանրակերտերի, որոնք իրենցից ներկայացնում են մետաղի սովորական կտոր, այս նախատիպը շատ հարմար է ու ստեղծվել է բարձրորակ նյութերից»։

Սմարթֆոնի ետեւի կափարիչը ապակուց է՝ անլար լիցքավորման համար։ Նաեւ iPhone 8-ն ունի 5․8 դյույմանոց անշրջանակ դիսփլեյ։ Նա նաեւ հաստատել է, որ դիսփլեյի վերեւի մասում կտրվածք կա դինամիկների ու հաղորդիչների համար։ Ընդ որում չափսերով այն քիչ է մեծ 4․7 դյույմանոց էկրանով iPhone 7-ից ։

Քելին նշում է, որ Apple-ն իրոք ծրագրում է հրաժարվել «Տուն» կոճակից ու Touch ID-ից ու այն փոխարինել Face ID դեմքի սկաներով։

iPhone 8 –ը ներկայացվելու է 2017-ի աշնանը Apple-ի ամենամյա շնորհանդեսի ժամանակ։