Hubble տիեզերական աստղադիտակը լուսանկարել է IC 1727 գալակտիկան, որին փաստացի մասերի է բաժանել հարեւան NGC 672-ի հետ ձգողական փոխգործակցությունը։ Համապատասխան լուսանկարը հրապարակվել է աստղադիտարանի կայքում, փոխանցում է  Lenta-ն։

Լուսանկարում երեւում է, որ գալակտիկայի կառույցն աղավաղված է, իսկ միջուկը դուրս է աստղային համակարգի կենտրոնի սահմաններից։

Աստղագետները ենթադրում են, որ IC 1727-ի եւ NGC 672-ի միաժամանակ ժայթքումները տեղի են ունեցել միլիոնավոր տարիներ առաջ։ Տվյալ երեւույթի հավանական պատճառ մասնագետները համարում են  փոշեգազային ամպերը, որոնք առաջանում են գալակտիկաների բախումից։