Ucom ընկերությունը հանդես է գալիս 4G սմարթֆոն ձեռք բերելու նոր՝ աշնանային առաջարկով։ Այսօրվանից 5-դյույմանոց էկրանով fly Nimbus 10 սմարթֆոնը հնարավոր է ձեռք բերել առանց պարտավորության, ընդամենը 34 900 դրամով։ Ավելին, նրանք, ովքեր ձեռք կբերեն սմարթֆոնը, 6 ամիս շարունակ անվճար կստանան 1ԳԲ ինտերնետ, ինչպես նաեւ Ucom եւ Ռուսաստանի ՄեգաՖոն ցանց  անսահմանափակ զանգեր ներառող փաթեթը: 

«Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ունենալ որակյալ եւ մատչելի սմարթֆոն եւ վայելել տարածաշրջանում ամենաարագ 4G+ կապի հնարավորությունները, պետք է շտապեն Ucom վաճառքի եւ սպասարկման կենտրոններ եւ օգտվեն այս առաջարկից», - նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։