Վրացական Փոթի նավահանգստում ձերբակալվել է ռուսական դրոշով «Կազան սիթի» տանկերը։
Այս մասին հայտնում է Svobodanews.ru-ն՝ վկայակոչելով առափնյա պահպանության ծառայությունը։ Անձնակազմի անփութության հետեւանքով ծով է հոսել մեծ քանակությամբ նավթամթերք։
Նավի սեփականատերը ստիպված է 40 հազար դոլար տույժ վճարել, ինչից հետո տանկերը կարող է լքել Փոթին։
Հայտնվում է, որ անձնակազմի կապիտանը եւ անդամները չեն ձերբակալվել։





























