Հայաստանի բնապահպանության նախարարությունը թույլատրելու է ամանորի նախաշեմին որոշ ձկնատեսակների որսը:

Դեկտեմբերի 4-ից Սեւանի ավազանի բնակչության համար իրազեկման լայն աշխատանքներ կիրականացվեն Բնապահպանության նախարարի հրամանով նախատեսված կարգի վերաբերյալ, համաձայն որի դեկտեմբերի 5-8-ը լճից կհանվեն բոլոր տեսակի լողամիջոցները եւ կարգելվի մուտքը լիճ: Միայն դեկտեմբերի 28-31-ը լճում կթույլատրվի կարաս ձկնատեսակի եւ խեցգետնի որսը, որից հետո մուտքը լիճ կարգելվի մինչեւ հունվարի 20-ը:

եւան ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրենի ղեկավարությամբ եւ մարզի իրավապահ մամինների ներգրավվածությամբ կստեղծվի աշխատանքային խումբ, որը շուրջօրյա հսկողություն կիրականացնի սահմանված կարգը պահպանելու եւ ձկնագողության բոլոր փորձերը կանխելու ուղղությամբ: Կարգազանցների նկատմամբ կկիրառվեն օրենքով նախատեսված ամենախիստ միջոցները: