Ոստիկանությունը բացահայտել է մայրաքաղաքի երթուղային տաքսիներից մեկից գրպանահատության հերթական դեպքը:
Ըստ ոստիկանության պաշտոնական տեղեկատվության՝ օգոստոսի 11-ին Աէրացիայի բնակիչը երթուղային տաքսիում դրամապանակ էր գողացել, որի մեջ եղել էր 100 հազար դրամ, 130 դոլար եւ տարբեր բանկային քարտեր: Ուղեւորուհին չէր հասցրել նկատել գողացողի դեմքը, նույնիսկ ոստիկանություն դեռ չէր դիմել, բայց ոստիկանները դեպքից րոպեներ անց գողությունը կատարելու կասկածանքով Աէրացիայի բնակչին բերման էին ենթարկել: Տուժողը հաղորդում է ներկայացրել:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











