Հնդկաստանի իշխանությունները տոխնոլոգիական ընկերություններին, այդ թվում Google, Facebook, Microsoft, Yahoo-ին խնդրել են ջնջել «Կապույտ կետ» խաղի բոլոր հղումները, որը ենթադրաբար դեռահասների շրջանում ինքնասպանություն է քարոզում։ Այս մասին հայտնում է IANS գործակալությունը։

Համապատասխան նամակն ուղարկվել է ընկերություններին օգոստոսի 11-ին, բայց այդ մասին նոր է հայտնի դարձել։

«Հայտնվել են հաղորդագրություններ՝ «Կապույտ կետ» խաղի ժամանակ երեխաների ինքնասպանության դեպքերի մասին։ Առկա տեղեկություններով՝ խաղի ադիմինստրատորը սոցցանցերի հարթակն օգտագործում է երեխաներին գրավելու համար դեպի այդ խաղը, որը արդյունքում կարող է հանգեցնել նրան, որ երեխան կարող է վնասել իրեն, ընդհուպ մինչեւ ինքնասպանություն գործել։ Այդ իսկ պատճառով ձեզ խնդրում ենք երաշխավորել, որ այդ մահացու խաղի ու դրա անալոգների բոլոր հղումները ձեր հարթակից կջնջվեն»,- ասված է ՏՏ նախարարության նամակում։

Հուլիսի վերջին հայտնի էր դարձել «Կապույտ կետ» խաղին մասնակցելու հետեւանքով դեռահասի մահվան առաջին դեպքի մասին։ Մումբայում զոհվել էր 14-ամյա դպրոցական, որի ընկերները հայտնել էին, որ նա հրապուրված էր այդ խաղով։ Սակայն ոստիկանությունն առայսօր չի հաստատել այդ վարկածը։