Հայաստանի ժողովրդական կուսակցության 7-րդ համագումարի ժամանակ կուսակցության նախագահ է վերընտրվել Ստեփան Դեմիրճյանը: Ի տարբերություն այլ կուսակցությունների, ՀԺԿ-ում կուսակցության ղեկավարին ընտրում է ոչ թե վարչությունը, այլ համագումարը: Համագումարի ժամանակ ընտրվել է նաեւ նոր վարչություն, որը բաղկացած է 81 հոգուց: Վարչությունն էլ իր հերթին ընտրել է քարտուղարություն: Վարչության կազմում ընտրվել են Ստեփան Մինասյանը, Գրիգոր Հարությունյանը, Ֆելիքս Խաչատրյանը: Գրիգոր Հարությունյանը ընտրվել է նաեւ վարչության քարտուղար: Համագումարի ժամանակ ընտրվել է նաեւ հսկիչ եւ վերահսկիչ հանձնաժողով՝ բաղկացած 11 հոգուց:
Նշենք, որ ՀԺԿ 7-րդ համագումարը տեղի է ունեցել այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Կառավարության նիստերի դահլիճում: Համագումարիներկա էին եւ ելույթ են ունեցել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ՀԱԿ-ին մաս կազմող քաղաքական ուժերի առաջնորդները:





























