«Դաղստանյան ավիաընկերության» ՏՈՒ-154 ինքնաթիռն այսօր` դեկտեմբերի 4-ին,արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, ինչի արդունքում երկու մարդ մահացել է, տասնյակ մարդիկ` տուժել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մահացել է մեկ հոգի եւ 8-ը տուժել, սակայն դատախազությունը պնդում է, որ մահացել են երկուսը:
«Դաղստանական ավիաընկերության» ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց եւ վնասել իրանը»,- հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:Վթարի պատճառը բոլոր երեք շարժիչների չաշխատելն է եղել: ՏՈՒ-154-ում եղել է 160 ուղեւոր եւ անձնակազմի 8 անդամ:




























